Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:3-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութւան փրակարար ծառայությա Աջափնյակի հրշեջ-փրկարարական ջակատը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքանան և սահմանազատել տարածքը:Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, Ս. Կ.-ի անվամբ: Ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է փայտե մահակ (բիտա):. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/23/1135960/