Բաժանվել ենք բարիդրացիական ձևով.Մանո Գրիգորյանի անկեղծ խոստովանությունը..Ինչ է կատարվում

Զույգերը հայտարարեցին համատեղ բիզնես հիմնելու մասին, որն իրենից ներկայացնում է հարսանիքների եւ այլ միջոցառումների կազմակերպում, սակայն վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, թե վաղեմի ընկերները դադարեցրել են համագործակցությունը:

Աստղիկ Ալավերդյանը, Նարբե Պողոսյանը, Մանո եւ Սարգիս Գրիգորյանները Լուրի իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ի թղթակիցը զրուցել է Նարբե Պողոսյանի եւ Մանո Գրիգորյանի հետ, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

“Հիմա Սարգիսն առանձին է, ես` նույնպես. յուրաքանչյուրս իր համար է աշխատում: Մենք չենք վիճել, պարզապես էլ չենք համագործակցում, իսկ “Love” փրոդաքշնի գործերով զբաղվում եմ ես”,-նշել է Նարբեն`հավելելով, որ նոր է վերադարձել Ռուսաստանից.“Այնտեղ առաջարկ ստացա կարճամետրաժ ֆիլմ ստեղծել հարսանիքի մասին, որի երեւանյան տեսարանները կնկարահանենք առաջիկայում”:Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը Մանոն էլ ասել է, թե լուրջ որեւէ միջադեպ չի եղել.“Բաժանվել ենք բարիդրացիական ձեւով: Ես եւ Սարգիսը մտածեցինք, որ երկուսով ավելի լավ կկարողանանք աշխատել: Պարզապես հիմա ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում”:Սարգիս եւ Մանո Գրիգորյանները  Դերասանուհին պատմել է, որ իրենց կազմակերպած հարսանիքներից մեկի ժամանակ եղել է հանդիսավարի կարգավիճակում.“Հաճախորդն առաջարկեց, որ ամուսնուս հետ ես էլ վարեմ հարսանիքը, իհարկե, հաճախ չէ, որ այդպես ենք անում”:

Добавить комментарий