ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ…Փաշինյանի որդուն ծեծել են զորամասում..Ինչ է կատարվել այնտեղ իրականում..

hraparak.am-ը գրում է.Արցախի մեր աղբյուրը ուշագրավ լուր հաղորդեց մեզ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել…Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել…Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին:

Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն…Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եւ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել…Մեզ ասացին, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում…Մենք կապվեցինք Զորի Բալայանի հետ։ Նա հաստատեց, որ իր թոռն ու վարչապետի որդին համածառայակիցներ են․«Մի քիչ հեռու են միմյանցից, որովհետև մեկը մյուսից կես տարով շուտ է եկել, բայց տեղում միասին են»,- ասաց նա…Հարցրինք, իսկ նրանց միջեւ վիճաբանություն եղե՞լ է․«Իմ թոռնիկը արդեն 16 օր է, ինչ հիվանդանոցում է, ես անընդհատ իր մոտ եմ գնում, դրանից առաջ էլ է եղել պոլիկլինիկաներում»…Երբ պնդեցինք, որ մեր աղբյուրները վկայում են, որ նման միջադեպ եղել է, պարոն Բալայանը չհերքեց․«Եթե նման բան եղել է, ուրեմն մի կես տարի առաջ է եղել, բայց հիմա ինքը հիվանդանոցում է»…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *