Ինչպես է անցել Քոչարյանի դստեր ծննդյան տարեդարձը. բջջայինով գաղտնի նկարված կադրեր.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանի դուստրը ՝ Գայանե Քոչարյանը, երեկ նշել է իր ծննդյան տարեդարձը, այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից : Գայանեն տեսանյութ է տեղադրել instagrami story էջում, որին կից գրել է.«Այսօր նշելու տրամադրություն չունեի, բայց շնորհակալ եմ գործընկերներիս, որ ամեն կերպ փորձեցին օրս տոն դարձնել»:Լինել նախագահի երեխաներ համաձայնվեք բավականին բարդ է ու դժվար: Նրանց մասին խոսում են ամենուր, նրանց ճանաչում են բոլորը, նրանց հայրիկի գործունեությունը կարող է նաև դուր չգալ հասարակությանը, որը այս կամ այն կերպ կանդրադառնա հենց նախագահի երեխաների վրա: Slaq.am -ը ներկայացնում է ամենը Ռոբերտ Քոչարյանի երեխաների մասին :

ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի

Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։

2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են“Փլեյ Սիթի” սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող “ՖԱՍԹ ՔԱՐԹ” ՍՊԸ-ն, Հայաստանում “Տոյոտա” ընկերության պաշտոնական դիլեր “ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ” ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող “ԳՐԻՏՏԻ” ՍՊԸ-ն:Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: Կինը` Զարուհի Բադալյան:ԳԱՅԱՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:

ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:2006 – 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով:Ամուսնացած է: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *