ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՏՈ ՍԵՐԺԸ ԿԱՍԻ ՍՐԱ ՄԱՍԻՆ.ԳԱԼՈՒՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Կարծում եմ որոշ ժամանակ հետո Սերժ Սարգսյանը կբացահայտի դա․ Գալուստ Սահակյան News.am-ը գրում է․ Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը սխալվեց, Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո ինքը կբացահայտի դա»:Մարտի 1-ի վերաբերյալ հարցերին Գալուստ Սահակյանը հրաժարվեց պատասխանել:Հարցին՝ ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռուպցիոներ է», ԱԺ նախկին խոսնակը խատասխանեց. «Նման երևույթներին ես մոտեցում ցույց չեմ տալիս, քանի որ այդտեղ դրվածքներն այյնպես չեն, ինչպես որ հաղորդվում է:Չեմ կարծում, որ նման հանցագործություններ է եղել: Եթե իրականությունն այդպիսին է, ապա համապատասխան լիազոր մարմինները կարող են բացահայտել և մարդկանց հանցագործ ճանաչել։ Նախ և առաջ պիտի մտածենք, թե ինչպիսի իշխանություն է, և ինչ է ցանկանում, և ինչ սկզբունքներ ունի: Այս իշխանությունը դեռևս ժողովրդին չի ներկայացրել իր սկզբունքները և ճանապարհները»։
Video Player

Добавить комментарий