Այսօր, սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 XQ 254 համարանիշի ավտոմքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66 մակնիշի ՊՆ 5567Շ համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը Վաղարշապատի, 1-ը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Աղաջանյանի գլխավորությամբ։ Ֆոտլրագրողը հայտնում է որ ГАЗ 66-ը հաշվառված է ՊՆ հաշվեկշռում, և ավտքոմեքենան թույլատրելի տեղում կայանված է եղել և ոչ մի խոչընդոտ չի ստեղծել վարորդների համար, սակայն BMW-ն մեծ արագությամբ դեպի Արմավիր ընթանալիս մխրճվել է 66-ի մեջ։
Տեղում հետաքնչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/25/1136090/