Ուշադրություն, զգուշացեք և տարածեք. այն ինչ արեց ՎՏԲ բանկը ուղղակի սարսափելի է ..կիսվեք այնքան մինչև հասնի վարչապետին

Արդեն 3 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Նոր Խարբերդ 8-րդ փողոցի 76/31 տանը։

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։00-ից նշված հասցե են ժամանել Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ովքեր նշված տան բնակիչներին հորդորում են, որպեսզի տունը ողջ տարածքով ազատեն։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված ընտանիքի շահերը պաշտպանող Փաստաբանների պալատի փաստաբան Մանուշակ Հակոբյանն ասում էր․ «20 օր առաջ ինձ դիմել է Մարինե Սաֆարյանը և հայտնել, որ ինքը և իր ընտանիքը դարձել են ՎՏԲ բանկի խաբեությունների հերթական զոհը, և ներկայացրել է փաստաթղթեր։Ես, ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, դիմել եմ նաև տնտեսագետ մասնագետներին և պարզել, որ վարկային պայմանագիրը կնքվել է օրենքի կոպիտ խախտումներով։ Հայց եմ նախապատրաստել և ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան։ Միաժամանակ կատարված ապօրինությունների մասին դիմել են գլխավոր դատախազին։ 1-ին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, սակայն 2 անգամ ներկայացրել եմ միջնորդություն հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ։Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է։ Այդ մերժումը մեր կողմից բողոքարկվել է վերադաս ատյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Բանկը հասկանալով, որ Մարինե Սաֆարյանը իրավական ճանապարհով փորձում է իր իրավունքները պաշտպանել, դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ Մարինե Սաֆարյանին և իր ընտանիքի անդամներին իր տանից վտարելու պահանջով։Ընտանիքը բազմանդամ է․ ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, որից մեկը 20 օրական։ Նորածնի մայրը հիվանդ է հետծննդյան բարդություններով։ Ընտանիքում կա նաև հաշմանդամության կարգ ունեցող մարդ։ Սակայն բանկը, հաշվի չառնելով այս հանգամանքները, և չսպասելով վերաքննիչդատարանի որոշմանը, հաշվի չառնելով գոյություն ունեցող իրավական վեճը, ոչ մի փոխզիջումային տարբերակի չի գնում տան բնակիչների հետ, ակնհայտ էժան գնով ձեռք բերելով տունը, փորձում է բնակիչներին վտարել և վաճառել տունը, որովհետև աճուրդի կայքում արդեն տեղադրված է»։Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տան բնակիչները այստեղ ապրում են 1996 թվականից, տղաներն այստեղից են բանակ գնացել։ Ու հիմա այստեղ են հավաքվել նաև ողջ թաղամասի բնակիչները, ովքեր նույնպես խնդրում, հորդորում են թե՛ հարկադիր կատարողներին, թե՛ ՎՏԲ բանկի տաքուկ կաբինետներում ծվարած աշխատակիցներին, որպեսզի ժամանակ տան մինչև վերադաս դատարանը որոշում կկայացնի։ Թե չէ ընտանիքի ողջ անդամները, այդ թվում անչափահաս երեխաները, որոնցից մեկը բարուրի մեջ է հայտնվելու են դրսում։ Ուզում ենք հավատալ, որ ՎՏԲ բանկը կցուցաբերի մարդկային մոտեցում ու խնդիրը կլուծվի ի շահ երկուստեք։Քիչ առաջ նշված վայր է ժամանել Ազգային Ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, ով փորձում է, հնարավորության սահմաններում, օրենքի շրջանակում օգնության ձեռք մեկնել ընտանիքի անդամներին։ Նա այս պահին փաստաբանի և հարկադիր կատաման ծառայության գնդապետի հետ ինչ-որ հարց է քննարկում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հնարավոր հարցը լուծել, որ ոչ բնակիչը տուժի, ոչ էլ ՎՏԲ բանկը։ Մինչ նշված անձինք քննարկում են հարցը, հերթական անգամ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նորից ժամանեցին նշված վայր, քանի որ ընտանիքի ամուսնու ինքնազգացողությունը նույնպես վատացավ և նա ուշագնաց եղավ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *