ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք:Այսօր, սակայն Փաշինյանը իրեն եւ նեոբոլշեւիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով.«Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»:«Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է: