Տե՜ր Աստված,Սովորեցրո՛ւ ինձ սիրել Քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.Սովորեցրու դատել ինձ այնպես, ինչպես ուրիշներին եմ դատում.Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:
Տե՜ր Աստված,Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:Տե՜ր Աստված,Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,Ապա մի վերցրու համեստությունս:Տե՜ր Աստված,Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն.Ուժ տուր ներել նրանց…Փա՜ռք Քեզ Աստված մեր,փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր, փա՜ռք Քեզ:
Փա՛ռք տվեք Աստծուն,օրհնեցե՛ք մարդասեր և հավիտենական Թագավորին,որ փրկում և ապրեցնում է Իր ծառաներին: Դո՛ւ ես մեր Փրկիչը՝ Քրիստոս Աստված,հիմա մեր հոգիները օրհնում և փառաբանում են Քեզ:ԱՄԵՆ: