«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի հայրն իր երեխայի մահվան մեջ մեղադրում է ԲԿ-ի ավագ բուժքրոջը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած նորածնի հայրը՝ Գարիկ Ենգիբարյանը։ Ենգիբարյանների ընտանիքը Կոտայքի մարզից է, նորածինը նրանց երրորդ երեխան էր։«Մանկաբարձն իր մասնագիտական պարտականությունները թերի է կատարել։ Կինս պատմում էր, որ ասել է՝ լավ չի զգում իրեն, մանկաբարձն էլ ասել է՝ ոչ մի վտանգավոր բան չկա, երրորդն է, դրանից են ցավերը։ Հույս է տվել կնոջս ու շարունակել է զբաղվել իր չարչիությամբ, կոֆեով, սեմոչկայով։Ամեն անգամ, երբ կնոջս տարել եմ «Արմենիա» ԲԿ՝ ստուգման, միշտ ասել են՝ հղիությունը լավ է տանում, ամեն ինչ կարգին է։ Սկզբից ինձ ասում են՝ երեխան 3 կիլոգրամ 2 հարյուր գրամ է, հետո ասում են՝ 3 կիլոգրամ 8 հարյուր գրամ։ Ոչ քաշն են ճիշտ ասում, ոչ կարողանում են որոշել, թե երեխան ինչի հետեւանքով է մահացել, բոլորիս մոտ մութ է մնացել, թե ինչից մահացավ երեխաս։ Մտել եմ գլխավոր բժշկի մոտ, ինձ ասում է՝ չգիտենք՝ ինչից եղավ։Կնոջս բժիշկը միշտ հոգատար է եղել, ես իրենից որեւէ դժգոհություն չունեմ։ Դե, բժիշկը ինչ պատկերացնի, որ երրորդ հարկի Ալինա անունով ավագ քույրը այդպես կվարվի ծննդկանի հետ»,- պատմեց հայրը։Հարցին՝ ով է իրեն պատմել ավագ բուժքրոջ նման վարվելաձեւի մասին, Գարիկ Ենգիբարյանն ասաց, որ պատմել է իր կինը. «Կինս ասել է՝ ցավեր ունեմ, լավ չեմ զգում ինձ, ոնց որ երեխան շուռ եկավ, կնոջս ասել է՝ դա տենց ա, երրորդն ա, դրանից ա, մի վախեցի»։Նա ասաց, որ սպասում է փորձաքննության արդյունքներին, հետագայում կորոշի՝ ինչպես վարվել. «Արդյունքներից պարզ կլինի՝ բուժքույրը պատասխանատվության կենթարկվի, թե՝ ոչ»։
Հարցին՝ արդյոք ԲԿ-ում հանդիպել է ավագ բուժքրոջը, հայրն ասաց, որ հիմա նա աշխատանքի չի գալիս։3