«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում ևս մեկ «ինցիդենտ» լինի:«Նաիրի ԲԿ»-ում գտնվող Գրիգորյանին բուժող բժիշկներից հետաքրքրվեցինք նրա առողջականով։ «Գտնվում է 24–ժամյա հսկողության տակ, որ բարդություններ չառաջանան` սրտի կանգ, թոքերի, շնչառական անբավարարություն, երիկամներում ազոտը թույլատրելիից չբարձրանա»:Գեներալին հերթով խնամում են նրա որդեգրած, զոհված եղբոր որդիները` Արայիկն ու Սամվելը։ Նրանք գրությամբ դիմել են ՔԿՀ եւ խնամելու թույլտվություն ստացել: Իսկ առողջապահության նախարարության ձեւավորած հանձնաժողովը հետազոտությունները կատարել է,
սակայն վերջնական եզրակացությունը դեռ չի տալիս՝ սպասում են վարչապետը գա ԱՄՆ-ից, նոր նիստ գումարեն: Մոտ օրերս եզրակացությունը կլինի:

Ի դեպ, Մ. Գրիգորյանը հիվանդատեսներ գրեթե չունի. ժամանակ առաջ նրան տեսության է գնացել Արամ Զավենի Սարգսյանը»»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: