ԱՂՈԹՔ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ..ԱՅՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ բարեպաշտությամբ եւ արժանավոր կերպով ծառայելով, ո՜վ Տեր Աստված մեր, հասնենք Քո երկնավոր հավիտենական Արքայության, որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի համար. եւ նրանց հետ միասին գոհությամբ փառավորենք Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:: Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.

Եկեսցէ արքայութիւն քո.եղիցին կամք քո.որպէս յերկինս` եւ յերկրի.Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,այլ փրկեա զմեզ ի չարէն:Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.Ամեն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *