Անհնար է առանց արցունք դիտել..1 զոհ 5 վիրավոր..Միայն տեսնեք ովքեր են նրանք..

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր – Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Հ. Գալստյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները:Դեպքի վայրում են գտնվում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև ՊԱԶ-ի՝ ԿԱՄԱԶ-ին բախվելը, բախում է տեղի ունեցել ԿԱՄԱԶ-ի և ԶԻԼ մակնիշի բեռնատարի միջև ու մինչ վթարի վայր պետք է ժամանեին ռազմական ոստիկանության ծառայողները, ՊԱԶ-ը, որը Արագածավան գյուղի բնակիչներին է տեղափոխելիս եղել, հարվածել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/29/1136471/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *