Այսօր, սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զորիկ Ավդիշոևվի գլխավորությամբ։Տեղում են նաև Պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Արմեն Դեղոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության թիվ 18 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ©
Արին Բերդի փողոցում գտնվող տարածքում քաղաքացիները շոկի մեջ են կատարվածից. շտապում են դեպքի վայրի. միայն իմանաք, թե ում դին են դուրս բերել
