Շատ կարևոր է տարածում ենք բոլորս..Չներկայացածները կտուգանվեն 20.000 դրամով…Սրա մասին պետք է իմանան բոլորը

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում զինկոմիսարիատներ չներկայացածները կենթարկվեն վարչական պատասխանատվությանԱյս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:«Վարչական տուգանքը 20.000 դրամի կարգի գումար է լինելու»,- շեշտեց նա:Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հոգի է խուսափել զինկոմիսարիատ ներկայանալուց, գնդապետը պատասխանեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն թվային ընդհանուր պատկերը պարզ կդառնա զորավարժությունների ավարտին, երբ տարբեր մարզերից ստացվեն համապատասխան տվյալներ:«Հանրապետության մասշտաբով հոկտեմբերի 5-ին ավարտում ենք զորավարժությունները, բոլոր տեղերից մենք ինֆորմացիան պիտի ստանանք, թե Սիսիանում, Իջևանում, Նոյեմբերյանում, ՀՀ բոլոր մարզերում որքան մարդ է խուսափել: Երբ վերջնական ամփոփենք, մենք այդ թիվը կտրամադրենք:

Բայց կարող եմ ասել, որ շատ մեծ քանակություն չի: Իսկ տուգանքի չափը, կրկնում եմ` կոնկրետ 20.000 դրամ է»,- տեղեկացրեց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարը:

Մարիամ Պետրոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *