Կոչում, որը շնորհվում է հատուկ գողական հավաքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը, հանցավոր խմբավորումներ կազմակերպելու կամ ղեկավարելու ունակությունը,տվյալ միջավայրի ավանդույթները և կանոնները պահպանելը կամ հանցավոր համագործակցության դրամական ֆոնդ խոշոր գումարներ ներդնելը։Անձ, որն ունի համապատասխան կոչում և իրականացնում է հետևյալ գործառույթները. նորեկներին ընդունում է «ախպերության խմբի» (օրենքով գողերի խմբի կամ հանցավոր միջավայրի հեղինակությունների)մեջ
կամ ինքնուրույն որոշում է հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները և ձևերը, աղբյուրները և ծավալը՝ լրացնելով հանցավոր համագործակցության դրամական ֆոնդերը, համագործակցելով մյուս հանցախմբերի կազմակերպիչների և ղեկավարների հետ, «արդարադատություն» է իրականացնում հանցախմբի անդամների նկատմամբ և այլն։