Միայն իմանաք, թե ինչ սկանդալային մանրամասներ է հայտնի դարձել Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի գործով. պարզվում է իրականում ,որ նորածնի դին..

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել,որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել է, որ չեն ուղարկել։«Ասացին, որ երեխան մանկիկների դիահերձարանում է։ Հետո այնտեղ KTG-ի տվյալներ էին կեղծել, կես ժամը մեկ կծկումների հաճախանականություն գոյություն ունի՝ անուն, ազգանուն, իմ մոտ տասին է եղել, իրենց մոտ ցույց է տվել 23․58, էն դեպքում, որ ես էդ ժամին տանը քնած էի, ուրիշ հղի են բերել, արել։Սա մեկ փաստ, ևս մեկը․ մահը գրանցել են 5․30, մինչդեռ ես 6-ին քսան պակաս եմ օգնություն կանչել, դրանից կես ժամ, մեկ ժամ հետո են եկել։ Ես բժշկին ասում եմ՝ շաբաթն ուրբաթից շու՞տ է գալիս, ես 6․20 պակաս եմ պառկել, բայց 5․30 մահ եք գրանցել, որ արդարացնեք ձեզ »,-պատմեց Հայկանուշը։Ըստ նրա՝ բժիշկները մի անհեթեթ պատասխան են տվել հարցին, թե ինչու՞ երեխայի մարմինը չեն ուղարկել դատաբժշկական փորձաքննության։

«Դե ոստիկանությունը հետամուտ չի եղել, վարույթ չի սկսել, մենք էլ սպասում էինք իրենց, բայց մեզ վստահեցնում էին, որ նույնիսկ Առողջապահության նախարարությունն է տեղյակ․․․ ուղղակի, ես դուրս գրվելուց հետո սկսեցի հետևողական լինել և զանգահարել լաբորատորիաները»,-նշեց Հայկանուշը։որ երեխայի դին չի տեսել և ամեն տեսակ կասկածներ ունի, ընդհուպ մինչև, որ երեխային վաճառել են, նա ողջ է և ավելի վատ կասկածներ, ասաց, որ ցանկություն է հայտնել՝ տեսնելու երեխայի մարմինը, սակայն հիվանդանոցից հայտնել են, որ գոյություն ունի ընթացակարգ՝ Քննչականն ու ոստիկանությունը պետք է թույլ տան։ «Ըտենց էլ չթողեցին»,-ասաց։Ոստիկանների ուղեկցությամբ հիվանդանոց այցելած Հայկանուշը խնդրել է հետամուտ լինել և քննություն իրականացնել կեղծված փաստերի առթիվ։Մանավանդ, որ ոստիկանների ներկայությամբ խոստովանել են, որ,չնայած, նախապես հայտնել էին, որ երեխայի մարմինը ուղարկվել է դատաբժշկաան փորձաքննության, այն ոչ մի տեղ չի ուղարկվել։Նաև խնդրել է իրականացնել ԴՆԹ անալիզ՝ համոզվելու համար, որ մահացածն իր երեխան է։Հայկանուշ Խաչատրյանն ասում է, որ պայքարելու է մինչև վերջ։

«Հրապարակի» հետ զրույցում կենտրոնի մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ նոր ուղարկել են դատաբժշկական փորձաքննության։ Հարցրեցինք, թե ինչո՞ւ են այդ դեպքում, ասել, որ ուղարկվել է։ Նա ասաց, որ ասվել է՝ ուղարկվել է հետազոտության, ոչ թե դատաբժշկական փորձաքննության։ Դրանք տարբեր բաներ են։Մոր՝ կեղծիքների վերաբերյալ պնդումների հետ կապված Ռազմիկ Աբրահամյանն ասաց․« Իրենց ասելը․․․ ճի՞շտ է, սխա՞լ է, գնալու են քննչական մարմիններ, ամեն ինչ ճշտելու եմ, ինքս եմ շահագրգռված, որ ամեն ինչ պարզվի, ով մեղավոր է՝ պատժվելու է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *