Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Սոս Տ.-ն Այնթապ-Նուբարաշեն ավտոճաապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 36 GԼ 421 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Այնթապում բնակվող 2 երիտասարդ տղաներ և ոստիկանության մեկ այլ աշխատակից,վիրավոր նշված անձանց կողմից տեղափոխվել է անվտանգ վայր, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սուրեն Ավանեսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և նրանից պոկված գազաբալոնը տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: