Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը և լաց էր լինում. եւ մինչդեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակներ՝ սպիտակների մեջ, որոնք նստել էին՝ մեկը սնարին և մյուսը ոտքերի մոտ՝ այնտեղ, ուր Հիսուսի մարմինն էր եղել:Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:
Երբ այս ասաց, դեպի ետևի կողմը դարձավ ու տեսավ Հիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, որ Հիսուսն է:Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»: Նրան այնպես թվաց, թե պարտիզպանն է. և ասաց նրան. «Տէ՛ր, եթե դու ես Նրան վերցրել, ասա՛ ինձ. ո՞ւր ես դրել Նրան, որպեսզի ես Նրան վերցնեմ»:
Հիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ:Եւ նա դարձավ ու եբրայերեն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է վարդապետ):Հիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. ուրեմն, գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դեպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը Տիրոջը տեսել է, և նա իրեն այս բաներն է ասել:Հովհաննես 20։11֊18