«Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ»ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․«Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:Հոկտեմբերի 1-ը ճակատագրական է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ:Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան: Դրան հաջորդեց Հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով:Հենց Հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստը:Մի միություն, որի անդամակցման կշռադատված քաղաքական որոշումը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը:Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետը:Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ:Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ոչ թե բարձր կենացների կարիք ունեն:Հ.Գ.

Տղաներ, դուք ջանք չեք խնայում հանրապետականներիս քննադատելու և մեղադրելու համար, բայց սիրով օգտվում եք մեր արտաքին քաղաքական ձեռքբերումներից:
Ձերբազատվեք սեփական երկրում թշնամի փնտրելու մոլուցքից և գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության:

Добавить комментарий