«Մենք կռիվ ենք տալիս ընկերներիդ ու քո երկիր բերած անօրինականության դեմ»…Անահիտ Մութաֆյանը ետ չմնաց և պատասխանեց Հովհաննես Ազոյանի իրեն ուղղված բաց նամակին..

Ի պատասխան սիրելի Հովհաննես Ազոյանի։

Սիրելի Հովհաննես կարդացի նամակդ, անկեղծ ուրախացա, որ սկսել ես հաճելի ոճով գրել, չնայած, որ միշտ ասել եմ քեզ որ ոճդ գեղեցիկ է։ Հովհաննես ջան ես ու դու գրեթե միշտ միասին ենք պայքարել մեր երկրի կայունության ու բարօրության համար, սակայն եկավ մի պահ, երբ իմ և քո հայացքները տարբերվեցին մեր պայքարի ուղիները բաժանվեցին, բայց երբեք մենք չփորձեցինք վիրավորել միմյանց։ Սակայն այսօր դու ինձ նամակ ես գրում որտեղ խոսում ես եղբորս մասին։ Հով ջան ընկերս դու պայքարեցիր հանուն քո ընկերոջ ոչ թե հանուն Հայաստանի, դու պայքարեցիր հանուն իմ երկրի անկայունության, հանուն ատելության ու ստի։ Այսօր մենք կռիվ ենք տալիս քո և ընկերներիդ բարքերի դեմ, մենք կռիվ ենք տալիս ընկերներիդ ու քո երկիր բերած անօրինականության դեմ։
Հովհաննես ջան իմ եղբայրը այնքան պետականամետ մարդ է, որ երբեք թույլ չէր տա իրեն դեմ դուրս գալ պետությանը։ Համ էլ Հով ջան Նարեկը երիտասարդ է ինչ՞ տեսնում է մեծերից դա էլ սովորում է։ Նարեկը մի պահ շեղվեց ճիշտ ուղուց ու որոշեց գերագույն գլխավոր հրամանատարից օրինակ վերցնել:

Հիշեցնենք, որ Անահիտ Մութաֆյանի եղբայրը՝ Նարեկ Մութաֆյանը, կալանավորվել է՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդվել և ճնշումների ենթարկելու համար:Դերասանուհին, անդրադառնալով եղբոր կալանավորմանը, ասել էր, որ իրենց բնակարանում տեղի ունեցածն անօրինականությունների շարան է, իսկ ոստիկանության տեսանյութը համեմատել էր դետեկտիվ ֆիլմի տեսարանի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *