«Արմենիա» բժշկական կենտրոնում երեկ 37–ամյա տղամարդ է մահացել..

«Արմենիա» բժշկական կենտրոնում երեկ 37–ամյա տղամարդ է մահացել։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` սեպտեմբերի 30–ին, Կոտայքի մարզի գյուղերից մեկից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ։Բժիշկները ախտորոշել են պոլիտրավմա։ Հիվանդանոց տեղափոխվելուց որոշ ժամանակ անց տղամարդը մահացել է։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա աշխատում է Զովունի գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասերից մեկում։ Աշխատանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով տախտակները թափվել են տղամարդու վրա, և նա մարմնական վնասվածքներ է ստացել։ Մյուս աշխատակիցներն օգնության են հասել ու տղամարդուն տեղափոխել հիվանդանոց։Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *