Ափսոսանքով ենք հայտնում..Women’s сlub-Ի Գրիգը հեռանում է..

«Այս պահին Sport Club-ը ես չեմ վարում, Women’s Club-ի հետ կշարունակե՞նք համագործակցել, թե՞ ոչ, չեմ կարող ասել»․ Գրիգը՝ նախագծերից դուրս գալու մասին։Women’s сlub նախագծի նոր եթերաշրջանում մի շարք փոփոխություններ կան, բացի աղջիկների հիմնական կազմի համալրումը և Լիլի Մորտոյի վերադարձը, հեռուստադիտողները փոփոխություն են նկատել նաև տղաների կազմում։ Նախագծի նոր եթերաշրջանից երկու թողարկում է՝ բացակայում է Գրիգ Գևորգյանը, ով բավականին ակտիվ էր թե՛ անհատական ելույթներով, թե՛ տարբեր համարներում ներգրավվածությամբ: Գրիգի կինը՝ պարուհի Սոնա Եսայանը, ով բեմադրում էր աղջիիկների պարը, ևս այս եթերներին չի եղել։

Tert.am Life-ը կապ հաստատեց Գրիգի հետ՝ պարզելու արդյոք իրենք դուրս են եկել նախագծից։«Այո՛, առաջին երկու եթերներին չենք եղել, սակայն հիմա ավել ինֆորմացիա, մեկնաբանություն տալ չեմ կարող։ Այս պահի դրությամբ այդ երկու եթերին չլինելու պատճառ կա, որը չեմ կարող բացահայտել, հետագայում Women’s Club-ի հետ կշարունակե՞նք համագործակցել, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- նշեց հումորիստը։Գրիգն ասաց, որ այս օրերին երկրպագուներն իրեն բավականին ակտիվ գրում են եթերից բացակայելու մաիսն:
սոնա գրիգ
«Ինստագրամի իմ էջում ուղղակի չեմ կարողանում ուրիշ բան կարդալ, որովհետև հարցերը միայն այդ մասին են։ Իհարկե, շնորհակալ եմ մարդկանց նման արձագանքի համար, բայց նախագծի հետ կապված կոնկրետ որևէ բան ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ մարդիկ, ովքեր սիրում են իմ «սթենդ ափ»-երը՝ հաստատ շատ չեն սպասի դրանց։ Փակագծերը չբացեմ, բայց ասեմ, որ խոսքը Women’s Club-ի մասին չէ։ Միշտ էլ կան նորություններ, այս պահին պատրաստում եմ շատ մեծ նորություն, որը ոչ համացանցի, ոչ էլ հեռուստատեսության համար է»,- նշեց Գրիգը։Գրիգը վարում է Vitamin Club-ի մեկ այլ նախագիծ ևս, խոսքը Sport Club-ի մասին է։ Այս նախագծի շրջանակում ևս Գրիգը նախնական տվյալներով հանդես չի գա․ «Sport Club-ի  եթերը կիրակի օրն է, չգիտեմ՝ այս կիրակը եթեր կլինի՞, թե՞ ոչ, համենայն դեպս, այս պահի դրությամբ Sport Club-ը ես չեմ վարում»։

Добавить комментарий