Երբ ՀՀԿ-ականները մարդկանց սպառնում էին ծնոտը պոկել,այն ժամանակ Արփինե Հովաննիսյանը լռում էր

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Արփինե Հովհաննիսյանի ՀՀԿ-ական թիմակիցները իրենց հանրային խոսքում մարդկանց սպառնում էին բռնաբարել (Շմայս), ծնոտը պոկել (Թոխմախի Մհեր), մի 20 հատ շարել գլխին (Լիսկա) կամ լրագրողին ասում «թռար ստուց, անբարոյական» (Շուշան Պետրոսյան), այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լռում էր:

Այսօր, չնայած որ Արփինեն հայտնվել է քաղաքական լուսանցքում ու հասարակությունը նրան որպես քաղաքական գործիչ մեղմ ասած «չի հանդուրժում», միևնույնն է նրան հասցված անձնական վիրավորանքը լայնորեն քննադատվեց և առաջին հերթին հենց իշխանությունների կողմից:

Քաղաքականության մեջ ազնվությունն ու պարկեշտությունը այլևս այլընտրանք չունեն և դրանք անձերով պայմանավորված չեն»:

Добавить комментарий