Հոկտեմբերի 1-ից 2-ը 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու,հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սուտ մատնության, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *