«Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է»ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։«Մինչ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են հրճվել սելֆիների, աննպատակ լայվերի և ՍԴ-ի վրա հարձակվելու քայլերից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղիղ մեղադրանք է հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ բանակցությունները փակուղի տանելու համար:Սա առաջին դեպքն է, երբ համանախագահող երկիրը նման դիրքորոշում է հայտնում:Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը Արցախի հարցում հղի է լուրջ վտանգներով: Իսկ Ազգային ժողովը քննարկում է ամեն ինչ, բացի այս հարցից…Եթե նախկինում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը ուղիղ մեղադրում էր Ադրբեջանին և նրա քայլերը որակում պրովոկացիա, ապա հիմա միջազգային հանրությունը բանակցությունների ձախողման պատասխանատվությունը դնում է Հայաստանի նոր ղեկավարության վրա:Ավելին, որևէ մեկը չգնահատեց Փաշինյանի նահանջ հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին:Կիրթ և նորմալ հռչակված Ալիևի պատասխանը Վալդայի համաժողովում հենց դրա վկայությունն է:Կանգ առ և սթափվելու կոչն արդեն ուշացած է:Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *