Նիկոլ Փաշինյանը Պատերազմի կանխազգացում ունի…

Այսօր կառավարությունում խորհրդակցություն է հրավիրվել՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին նվիրված: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:Վարչապետն իր խոսքում անդրադարձել է սննդի նոր կազմակերպման ծրագրին, նշել է, որ աշխատում են 6 ընկերության հետ եւ սննդից օգտվում է 7 հազար ծառայող, կարեւորել է, որ ծրագիրը լավ է ընդունվել՝ արդյունքներն ու արձագանքները դրական են։Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ»:Թե ինչու է «անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցը», մեզ ամենից շատ հետաքրքրեց։ Հնարավո՞ր է, որ այս ամրագրումը պայմանավորված է այն վտանգներով, որի մասին շատերն են խոսում՝ կանխատեսելով, որ ապագայում մեզ ռազմական գործողություններ են սպասվում։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *