«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Բժշկական կենտրոնում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանավայր:Նշենք, որ երկրորդ նախագահին քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել նաև սեպտեմբերի 30–ին։