«Դադարեցրու, սա ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ»․ Անժելա Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայելի» ակումբում կատարվածը՝ ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանը հայտնեց. «Այս պահին երկրում չեմ, կվերադառնամ ու կարձագանքեմ, բայց կարող եմ փաստել, որ կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»:Անժելա Թովմասյանը նաեւ հավելեց. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը կայքի հրապարակած «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *