ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում:ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից եւ մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում: Փաշինյանի կիքսերն արդարացնող ԶԼՄ-ներից մեկը անդրադառնալով նրա կողմից կիրթ եւ նորմալ հռչակված Ալիեւի հակահայկական հայտարարություններին, նշել է, թե Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս հիմար վիճակի մեջ է դրել Լավրովին եւ ինձ, քանի որ ես քննադատել եմ վարչապետի`Արցախը Հայաստան է եւ վերջ ձեւակերպումը:Եթե այս կարծիքն է գերիշխում իշխանությունների փայլուն ուղեղներում, ապա Արցախյան գործընթացում մեզ դժվար լավ բան սպասվի: Այսպես, նախորդ իշխանությունը քայլողներին ժ-առանգել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների 5 հայտարարություն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր սկզբունք է:Համանախագահները դեռ 2016թ. ապրիլին Երեւանում նշել են, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա բանակցությունների վերջնական փուլին:Նախորդ իշխանությունը Փաշինյանին փոխանցել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի օրակարգերը, որը, ի դեպ, հրաժարվում էր գործի դնել Ադրբեջանը: Իսկ հրաժարվում է նա, ում ձեռնտու չէ ձեռքբերվածը:
Ինչ ունենք 2018թ. մայիսից սկսած :
Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա, ինչին ի պատասխան հայկական կողմերը ստացան ԵԱՀԿ համանախագահողների դեղին քարտը:Հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգերից` Փաշինյանը հրապարակ բերեց Դուշանբեի վերելակային րոպեական պայմանավորվածությունը: Ուշադրություն, այս ամբողջ ընթացքում պաշտոնական Բաքվի քարոզչությունն ու առաջին դեմքերը խիստ քննադատում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքականությունը Արցախյան գործընթացում եւ դիֆերամբներ էին ձոնում Փաշինյանին` նշելով կարգավորման շուրջ մեծ հույսերի մասին:Փաշինյանը Ալիեւին հռչակեց կիրթ եւ նորմալ անձնավորություն: Ավելին, ՀՀ նոր իշխանության թեթեւ ձեռքով համանախագահների եւ կողմերի հայտարարություններում առկա ինքնորոշման իրավունք եզրույթը Միլանի հայտարարությամբ փոխարինվեց արդար լուծում եզրույթով: Սա խայտառակ հետքայլ էր, քանի որ Ստեփանակերտում արդար լուծում ասելով`մի բան են ակնկալում, Բաքվում`բոլորովին այլ:
Նիկոլ Փաշինյանն այսքանով չբավարարվեց եւ առաջ քաշեց մեկ այլ խայտառակ թեզ, թե կարգավորումը պետք է բավարարի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդներին` գլուխ գովալով, թե ինքը առաջին հայ ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում: Բայց նույնիսկ սրանով Փաշինյանի աննախադեպ արկածախնդրության ցանկը չավարտվեց:Նա, որ մեկուկես տարի առաջ պնդում էր, թե չունի Արցախի ժողովրդի մանդատը նրա անունից բանակցելու համար, Ստեփանակերտում հայտարարեց `Արցախը Հայաստան է եւ վերջ: Էմոցիոնալ, զրոյական արդյունավետությամբ այս ձեւակերպումը մսխեց մեր հաղթաթուղթը`կառուցողականությունը եւ հնարավորություն տվեց համանախագահող ՌԴ-ին ` մեղադրելու ՀՀ-ին բանակցային գործընթացը արգելակելու մեջ:Վերջին 20 տարիների ընթացքում դու չեք գտնի համանախագահ երկրների որեւէ հայտարարություն, որտեղ մեղադրանք է հնչում ընդդեմ Հայաստանի: Սրանք են այն աննախադեպ ձեռբերումները, որ գրանցեց վարչապետ Փաշինյանը:
Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքավորումը բանակցային գործընթացում թուլացել է: Եւ դրա մասին է վլայում Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին: Սրանով պաշտոնական Երեւանը հերքեց ստեփանակերտյան հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:Բայց եթե Փաշինյանը նահանջեց, ապա նրա կիրթ եւ նորմալ գործընկերը`օգտվելով մեր բացթողումներից, Պուտինի ներկայությամբ հակադարձեց՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է՝ հիմար իրավիճակում թողնելով ՀՀ վարչապետին:Հ.Գ . Ժամանակն է, ի վերջո, գիտակցել, որ սեփական փիարը պետք է ստորադասել պետական շահին, եւ ձախողումների համար մեղադրել ոչ թե բոլորին, այլ նաախեւառաջ ինքդ քեզ:Հ.Հ. Գ. Այս հրապարակումը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր ի վիճակի են վերլուծել, մյուսները ազատ են՝ դուխով ծափ տալու եւ վեր-վերի բռնելու: