Այսքան տարվա մեջ առաջին անգամ հոկտեմբեր ամսին…. Հանրապետությունում գրանցվող օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է ..ինչ սպասել

Տաք աշունը Հանրապետության տարածքում կշարունակվի նաեւ առաջիկա օրերին: Ներկայումս գրանցված ջերմաստիճանը 4-5 աստիճանով բարձր է նորմայի սահմաններից:«Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Վերջինիս խոսքով՝ անցած տարի այս օրերին նույն ջերմային ֆոնն է եղել, բայց հետո ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Այս պահին դեռեւս նման պատկեր չունենք. առաջիկա 5 օրերին նվազում չի կանխատեսվում:Հոկտեմբերի 4-8-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը Երեւանում, Արմավիրի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում կբարձրանա 1-2 աստիճանով՝ ցերեկային ժամերին հասնելով մինչեւ +31 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը բարձր կլինի կլիմայական նորմայից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *