Քիմ Քարդաշյանը ու քույրը ընթրել են «Dolmama»-ում.Միայն տեսնեք ինչ են պատվիրել նրանք և ամենից շատ ինչ են հավանել..Պարզվում է նրանք նաև այնտեղ շփվել են..

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ «Dolmama» ռեստորան էր գնացել Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխայի հետ միասին: Մենեջեր Ահարոն Ասատրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ:Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման են հավանել, շատ են հավանել նաև դեսերտը:Մենեջերը նաև չցանկացավ նշել, թե որքան հաշիվ են փակել նրանք: Իսկ հարցին՝ արդյո՞ք լուսանկարվել են Քիմ Քարդաշյանի հետ, նա նշեց, որ իմաստ չկար,

քանի որ նույն լուսանկարն էր լինելու: «Անցած այցի ժամանակ արդեն լուսանկարվել ենք Քիմի հետ: Իսկ այս անգամ Քիմը շատ շփվեց անձնակազմի հետ»,- նշեց մենեջերը:Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը «Dolmama» ռեստորան էր այցելում արդեն երկրորդ անգամ: Առաջին այցից հետո էլ Քիմը շատ էր հավանել ամեն ինչ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *