ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները ըստ բաղադրիչների (պետական և դպրոցական)
և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:Համաձայն հրամանի ուսումնական տարին սկսվում է 2019թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մայիսի 25-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա
աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ առաջին, 32 երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ, առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով:Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է«Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության
2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):Ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային, ձմեռային և գարնանային:Առաջին դասարանցիներին կտրվի աշնանային արձակուրդ 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը կտրվի` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ըներառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:3-12-րդ դասարանների սովորողներին կտրվի աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Կարևոր լուր, ինչ է կատարվել. դպրոցներում արձակուրդներ կլինեն. որոշումը ստորագրվեց.
