Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում,բժշկի խոսքով նա այլևս…

հոկտեմբերի 8–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ անվել Գրիգորյանի պաշտպանները տեղեկացրել են, որ նրա առողջական վիճակը երեկ սրվել է, ինչի արդյունքում բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։Ըստ փաստաբանների՝ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։

«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք

գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,– պատմել է պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հերթական պատասպանտուն դատարանն է։

Պաշտպանը միջնորդել է Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն առարկել է ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է պատշաճ հսկողության տակ։Այսպիսով, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *