Ռոբերտ Քոչարյանի վիճակը վատացել է,նրան այսօր վիրահատել են,թե ինչ վիրահատություն է կատարվել չեն հայտնում..

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Ինչպես «Ազատությանը» հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Ռոբերտ Քոչարյան

Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնում՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *