Ռազմիկ Աբրահամյանի զարմուհին մեղավոր է ճանաչվել նորածնին վաճառելու դեպքով.հենց հիմա այս լուրը պայթեցնում է համացանցը

Սեփական երեխային վաճառելու համար Արագածոտնի մարզի Արուճ գյուղի 37-ամյա բնակչուհի Ալլա Կարապետյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման:Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ալլա Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:Քրեական գործով անցնող ՀՀ ԱՆ «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձ-գինեկոլոգԿարինե Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով և պատիժների համակցությամբ դատապարվել է 2 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատավճռով Կարինե Անտոնյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը ևս պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:«Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանն էլ, առաջադրված մեղադրանքներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ և 38-325-րդ հոդվածների 1-ին մասերով, ևս մեղավոր Ճանաչվելով, պատիժների համակցությամբ դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 400 000 ՀՀ դրամի գումարի չափով:Նորածնին գնած Արարատի մարզի Տափերական գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Կիրակոսյանն էլ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Քրիստինե Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին, Ալլա Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, ինչի հետո Կարինե Անտոնյանը բժշկական կենտրոնի փաստաթղթերում, այդ թվում՝ «Բժշկական քարտ»-ում և քաղաքացիական կացությանակտերի գրանցման մարմիններում նորածին երեխայի ծննդյան վկայականի տրամադրման համար հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել այն մասին, որ երեխային ծննդաբերել է Քրիստինե

Կիրակոսյանը, ինչի հիման վրա վերջինսքաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդիի տարածքային բաժնում գրանցվել է որպես նորածնին մայր, իսկ նրա ամուսինը որպես հայր և ստացել երեխայի ծննդյան վկայականը:Երեխայի խնամքը ստանձնելու նպատակով Քրիստինե Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 9-ին մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանին վճարել է 1500 ԱՄՆ դոլարը, իսկ 2016թ. ապրիլի 12-ին Գոհարիկ Խաչատրյանին` 2000 ԱՄՆ դոլարը:Միաժամանակ, երեխային գնելու համար Քրիստինե Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 12-ին` երեխային լույս աշխարհ բերած Ալլա Կարապետյանին վճարել է 3000 ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ երեխայի վաճառքի մասին Ալլա Կարապետյանի և բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս այն ժամանակ, երբ Ալլա Կարապետյանը գտնվել է հինգ ամսական հղիության մեջ:Գործով ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է և զղջում են կատարածի համար:

Նշենք, որ ըստ դատական ակտի, ամբաստանյալները խոստովանական ցուցմունքներ են տրվել և աջակցել են գործի քննությանը:Նորածնին լույս աշխարհ բերած Ալլա Կարապետյանը ամուսնացած է և խնամքին ունի մինչև 14 տարեկան 3 երեխա, իսկ նրա երեխային գնած կինը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել իր ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով ամուլությամբ տառապելու հետևանքով:Գործով վերաքննիչ բողոք է բերվել ամբաստանյալ Գոհարիկ Խաչատրյանի պաշտպանի կողմից, վերջինս միջնորդել է բեկանել և փոփոխել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիԳոհարիկ Խաչատրյանին վերաբերյալ դատական ակտը պատժաչափի կիրառման մասով և Գոհարիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ տուգանքի մասով բեկանել և փոփոխել այն, որպես նվազագույն պատժաչափ բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

Աղբյուրը

Добавить комментарий