Ըստ դավադրության՝պետք է տապալել Փաշինյանին,որ վարչապետ դառնար Վանեցյանը..

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների համակարգը յուրօրինակ է, քանի որ  ամբողջությամբ սահմանափակվում է ԱԱԾ կոչվող կառույցով։

Ասուլիսի ընթացքում Ավետիսյանը նաև անդրադարձավ մի դավադրության պատմության․ «Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ, և Կրեմլից ուղիղ կառավարեին Հայաստանը: Ինչը ենթադրում էր՝ նախկին մերժված տականքին կրկին հետ վերադարձնել, և, բնականաբար, մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դավադրական ծրագրի մասին է խոսքը: Վանեցյանն ինքն իր ճակատագրի տերը չէ, խոսքը նրա անձի մասին չէ, ժամանակավոր պաշտոնակատարն էլ է այդ կատեգորիայի: Այդ մարդիկ իրենց անձի տերը չեն։ Նրանք այնքան են խորացել այդ համակարգի մեջ, որ այն կերել է իրենց անձը»,- ընդգծեց Ավետիսյանը:  Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *