Ժամեր առաջ այն ինչ կատարվեց «ՎՏԲ ԲԱՆԿ»-ում ցնցել է բոլորին..Հավաքվածները շոկի մեջ են..Տարածեք թող բոլորը տեսնեն..

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի

Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալի երկաթյա դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները:Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի և տարածքը սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ

միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Վահե Պ.-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղի կառավարիչն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ

կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/11/1137600/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *