Նախագիծը ներկայացրեց գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է սուբսիդավորեմ 0,5-10 հա պտղատու եւ խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպատակային վարկերը:Նրա խոսքով, վարկը վերջնական սպառողին հասանելի կլինի 2 տոկոսով, իսկ սահմանաերձ գյուղերում՝ զրո տոկոսով: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով, մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով:
Ըստ նախագծի՝ նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.1) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման խոչընդոտների գնահատում եւ դրանց մեղմման հնարավորությունների կիրառում,2) գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության ցուցաբերում՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով,3) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող վարկային միջոցների եւ վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատում,4) հստակեցնել կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձեւը,5) առաջադրել ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմներ.6) կատարել ծրագրի ռիսկերի գնահատում:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Վարկեր 2 տոկnսով, 7 տարի ժամկետով. Եթե hիմա էլ վարկ nւնեք դիմեք. գերազանg հնարավnրություն
