Այսօր՝ հեղափոխությունից մեկուկես տարի անց տարօրինակ, չկողմնորոշված փուլում ենք…Մանրամասն՝ տեսանյութում

«Այսօր՝ հեղափոխությունից մեկուկես տարի անց տարօրինակ, չկողմնորոշված փուլում ենք, յուրաքանչյուր օր իր հետ բերում է նոր մտքեր, ես հայտնվել եմ ցայտնոտի մեջ. ամեն օրը մի նոր ինֆորմացիա է բերում… Յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը շատ ավելի անելիք ունի, քան իր հիմնական գործը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ անցումային շրջանում գտնվող հասարակությունները հաճախ կորցնում են կողմնորոշիչները և նորը գտնելու որոնումների մեջ են: Դերասանուհու կարծիքով՝ պետք է հստակ սահմաններ գծել և չխառնվել այն գործերին, որի մասնագետը չես և որի մասին գիտելիքներ չունես. «Տարօրինակ է, որ յուրաքանչյուրն իր գործն անելուց զատ կամ իր գործի մեջ թերանալով՝ ուրիշի փոխարեն վերլուծություններ է անում, նույնիսկ մտովի աշխատում ուրիշի փոխարեն»:

Արդյո՞ք մշակութային քաղաքականություն ունենք թե ոչ, և որքանո՞վ էր տեղին Մշակույթի նախարարության օպտիմալացումը: Այս հարցերին ի պատասխան՝ դերասանուհին նշեց, որ յուրաքանչյուր ստեղծագործողի, եթե ուզում է ստեղծագործել, ոչ մշակույթի նախարարությունը, ոչ այլ հիմնարկություն, չի կարող խանգարել. «Եթե ստեղծագործողն ունի ներքին կուտակված մտքեր և էմոցիաներ, որոնցով ուզում է կիսվել հանրության հետ, նրան ոչինչ չի կարող խանգարել: Հայտնի է, որ շատ դեպքերում ծանր իրավիճակից ելնելով են մարդիկ «շեդևրներ» ստեղծում»:

Անդրադառնալով հարցին, թե Կինոյի մասին օրենքն ինչ փոփոխություններ կբերի և կնպաստի արդյոք կինոյի զարգացմանը, Լուիզա ներսիսյանը պատասխանեց, որ կինոյի ոլորտում զարգացում կնկատվի, եթե ավելի աչալուրջ վերաբերմունք ցուցաբերվի, պահանջարկն ուսումնասիրվի և շատ ֆինանսավորվի. «Պետք է գտնվեն մեկենասներ կամ պետական աջակցություն ցուցաբերվի, որպեսզի կարողանանք մի քիչ ավելի մեծ քայլերով գնալ առաջ»:«Մենք ունենք իդեոլոգիայի կարիք, հասկանալու՝ թե դեպի ուր ենք ուզում գնալ. ուզում ենք լինել սպասարկո՞ղ երկիր, թե՞ տերն աշխարհի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *