Իսկական ցեղասպանություն է.Նրանք կարմիր ներկով են ներկել դեսպանատան պատերը,մուտքի դարպասը

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.Թուրքական հրետակոծությունից իրենց բնակավայրերից հեռացող խաղաղ բնակչությանը ճանապարհներին գնդակահարում են թուրքական բանակի աջակցությունը վայելող, և թուրքական կողմից զինված ռազմական խմբավորումները… Պարզապես ցեղասպանություն…Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են իրականացրել քրդերը: Որպես բողոքի ձև, նրանք կարմիր ներկով են ներկել դեսպանատան պատերը, մուտքի դարպասը, որը ասոցացվում է Թուրքիայի կողմից Սիրիայում սպանվող խաղաղ բնակչության արյան հետ:Հակաթուրքական գրառումներ են արվել նաև դեսպանատան պարիսպների պատերին: Ձերբակալվել է ինը ցուցարար:

Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հայտնում է, որ Հալեպից 85 կմ հյուսիս-արևելք գնտվող Մանբիջ քաղաք են մտել Սիրիական կառավարական զորքերը, որոնց ուղեկցել են քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը:Հաշվի առնելով այն փաստը, որ այս հեռուստաընկերությունը իշխանական է, կարելի է համարել, որ տեղեկատվությունը հավաստի է, չնայած այն բանին , որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:Այս պահին Քամիշլոյում և Հասակայում բառիս բուն իմաստով տոնակատարություն է: Մարդիկ դուրս են եկել փողոց և նշում են սիրիական բանակի գործողությունների սկիզբը թուրքական բանակի դեմ:

Հետաքրքիր բան է կյանքը, մի քանի տարի առաջ երգ ու պարով նշում էին սիրիական բանակից ազատվելու հանգամանքը, իսկ հիմա նշում են այդ նույն բանակի վերադարձը…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *