Հենց հիմա Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ պաստառներով ցանկանում են հատել սահմանը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրառում կատարել.«Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում…

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել,որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն…

Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ…Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են…Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է,որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ»,- տեսանյութը մակագրել է Ալեն Ղուլյանը։

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *