«Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ի դեմ ՍԴ նախագահի»ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է:Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ և ռազմական շքերթներ:Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի նոր իշխանության ղեկավարը ոչ միայն չի արձագանքել պանթուրքիստական վտանգին, այլ ընդհակառակը՝Ալիևին կիրթ և նորմալ է անվանել և փոխարենը վարկաբեկել Արցախի հաղթանակը կերտած բազմաթիվ առաջնորդների:Բայց սա էլ դեռ վերջը չէ:Ալիևը թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին ուղիղ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ քայլողների առաջնորդը լռում է:Պանթուրքիզմի և ռազմական ագրեսիայի վտանգը թողած, Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ ի դեմ ՍԴ նախագահի:Հերիք է երկրի ներսում թշնամու կերպար ստեղծեք:Թշնամին սահմանի այն կողմում է ու եթե այսպես շարունակեք օգտվելու են ձեր կողմից իրենց ընձեռված «նվերից»:

Հ.Գ.Եվ վերջապես հասկացեք, Հայաստանի անվանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են և ոչ թե Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *