Երբեք չձանձրանաք աղոթք անելուց: Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ է ապրում, որ քիչ է աղոթել: Աղոթքը փոխում է ամեն ինչ:Աղոթքը վերստեղծում է: Աղոթքը անդիմադրելի է: Ուրեմն աղոթիր, բառացիորեն անդադար աղոթիր: Աղոթեք այնքան, որ գրեթե դադարեք աղոթելուց, որովհետև ձեռք եք բերել ժայռի պես հաստատուն վստահություն: Շարունակեք աղոթել, քանի որ այն արդեն այնքան մեծ սովորություն է դարձել, որ չեք կարող դիմադրել այդ պահանջներին:Առհասարակ այնքան աղոթեք, մինչև որ այն վերածվի Օրհնության: Այս միակ ձայնանիշն է, որի վրա պիտի ավարտվի ճշմարիտ աղոթքի մեղեդին: Ինչ որ մարդու սերն ու խնդությունն է ուրիշների հանդեպ, այդպես էլ նրա աղոթքն ու օրհնությունն է Աստծո հանդեպ:
«Աստծո կանչ» -ը գրքից