ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ԵՐևԱՆՈՒՄ, բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է,կան վիրավորներ,ինչպես հայտնում է Շամշյանը…

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *