«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շատ շուտով «ախրաննիկ» կդառնա: Վերջինս պատրաստվում է մեկնել Մոսկվա և ստանձնել իր հովանավոր Արմեն Գինոսյանի՝ Մանախի պահնորդական ծառայության ղեկավարի՝ «ախռանի» պետի պարտականությունները: Ըստ մեր աղբյուրի՝ Մանախը Օսիպյանին բավական պատկառելի աշխատավարձ է խոստացել՝ ամսական 10-15 հազար դոլար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նյութի աղբյուրը` YN.am