«Նիկոլ Փաշինյանը հենց տեսնում է,որ իր ռեյտինգն ընկնում է մեկին ձեռբակալում է»ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան

Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞:Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ ԲագրատյանըՀրանտ Բագրատյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկորեն չի աշխատում, այլ անընդհատ հնարք է բանեցնում:«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության:Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:«Ինքը վիճակը բերում է նրան, որ՝ կամ ինքը, կամ Հայաստանը: Պետք է արդյունավետ կառավարում իրականացնել: Ես, օրինակ, իրեն խորհուրդ կտայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:Այս Խորհրդարանը չի արտահայտում հասարակական միտքը, չի արտահայտում Հայաստանում հասունացած տնտեսագիտական միտքը: Ընդունած 1500 օրենքից 1300-ը տնտեսագիտական են: Ո՞վ է ձեր էքսպերտը: Գիծը ո՞րն է»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը:

Նյութի աղբյուր՝ 168.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *