Խնդրում ենք բոլոր նրանց,ովքեր հնարավորություն ունեն, օգնել Մարկոսին,փոքրիկը ունի բոլորիս աջակցության կարիքը

Օրեր առաջ 1,5-ամյա Մարկոս Թարվերդյանի մոտ ախտորոշվել է երիկամների նեֆրոտիկ սինդրոմ: Երեխայի վիճակն ամեն օր վատանում է, իսկ բուժում, որպես այդպիսին, այստեղ չկա: Մարկոսը Արաբկիր բժշկական կենտրոնում է, որտեղ ստանում է վիճակը մեղմող դեղամիջոցներ: Երեխային հնարավորինս շուտ պետք է տանել արտերկիր: Նրան կարող են հետազոտել ու բուժել Իսրայելում, նաև պատրաստվում են նրա հետազոտությունների տվյալները Շվեյցարիա ուղարկել: Ծնողները Նեֆրոտիկ սինդրոմի ու դրա բուժման վերաբերյալ շատ բան գիտեն, քանի որ 2 տարեկան աղջկան որոշ ժամանակ առաջ կորցրել են հենց այդ հիվանդության պատճառով: Հիմա էլ նույն ախտորոշումն ունի Մարկոսը:

Բուժում ստանալու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի.Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օգնել Մարկոսին, փոքրիկը ունի բոլորիս աջակցության կարիքը:Հաշվեհամարը բացված է ACBA բանկում՝ Հայկ Թարվերդյանի անունով:220460852290000 AMD      220461651345001 USD    Մանրամասների համար կարող եք դիմել Հայկ Թարվերդյանին՝ հեռ. 055-18-05-81: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *