«Իմ հրաշք Միլա»… Սիլվա Հակոբյանի գեղեցիկ երգը՝ նվիրված դստերը․ Տեսանյութ.Երգչուհի Սիլվա Հակոբյանը ծննդյան օրվա առթիվ հրապարակել է իր նոր երգը, որը նվիրված է դստերը՝ Միլային. վերնագրելով՝ Իմ հրաշք Միլա։
Ավելի վաղ երգչուհին պատմել էր, որ պատրաստվում է իր հին և սիրված երգերից մեկի հիման վրա տեսանյութ պատրաստել, որը կնվիրի իր փոքրիկ հրաշքին։«Իմ հին ու գեղեցիկ երգերից մեկի հիման վրա ուզում եմ նրան նվիրված հոլովակ թողարկել: Անկեղծ ասած՝ օգոստոսի 6-ին պետք է գնայի նկարահանման, բայց նա ծնվեց, ու ծրագրերս փոխվեցին, որոշեցի, որ այդ տեսահոլովակի հերոսուհին հենց աղջիկս է լինելու»,- անկեղծացել է նորաթուխ մայրիկը։
Սիլվա Հակոբյանի երգը՝ նվիրված փոքրիկ Միլային առաջարկում ենք դիտել հետևյալ տեսանյութում.