Աստղագուշակ փետրվարի 8-ի համար

Խոյ. Այսօր դուք ստիպված եք լինելու մի քանի տհաճ խոսակցություններ վարել: Ուզեք, թե չուզեք` պետք է խոստովանեք ձեր սեփական սխալներն ու անբարեհաճ գործողությունները, դրա հետ մեկտեղ էլ հույսը չպետք է դնեք դիմացինի ներողամտության վրա: Հնարավոր են ֆինանսական կորուստներ և չպլանավորված ծախսեր:
Ցուլ. Այսօր ինչ էլ որ ասելու լինեն շրջապատի մարդիկ, գործեք ըստ նախապես մշակված պլանի, մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից: Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները վաղեմի դաշնակիցների հետ, իսկ ահա նոր գործընկերները հիասթափեցնում են ու նաև նյարդայնացնում: Ֆինանսական պատկերը միանգամայն բարենպաստ է, փողը դուք տնօրինում եք բավական խոհեմ ձևով: Բավական բարձր է կենսական ներուժը:
Երկվորյակներ. Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու համար, հիմնականում` հեռվից եկած մարդկանց հետ: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար հնարավորություն կընձենվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, դուս գալ նոր շուկաների վրա: Ճիշտ է` դրա համար պետք կլինի ոչ միայն վճռականություն և հետևողականություն դրսևորել, այլև` կապիտալ ներդնել:
Խեցգետին. Այսօր հույսը դրեք միայն ձեր վրա: Անգամ եթե որևէ մեկն իր աջակցությունն է առաջարկում, դա ամենևին չի նշանակում, որ այն կցուցաբերվի ժամանակին և ցանկալի ձևով: Օրվա կեսին ձեր ինքնազգացողությունը կտրուկ կվատանա, և այդ պահին չարժե ոչ մի կարևոր բան պլանավորել:Դուք ձգտում եք հնարավորինս անկեղծ լինել մտերիմների հետ, կիսվում եք բոլորի հետ ձեր զգացմունքներով և ապրումներովմ, ոչինչ չեք թաքցնում:
Առյուծ. Այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պատերազմն հայտարարել սեփական թուլություններին և հաղթել դրանց: Մի ծուլացեք, մի հետաձգեք ոչ մի գործ, զբաղվեք ոչ միայն այն գործերով, որոնք ձեզ դուր են գալիս, շփվեք ոչ միայն նրանց հետ, ովքեր ձեզ հետաքրքիր և հաճելի են, զուր մի վատնեք ժամանակը: Այս ամենը ծեծված ու ձանձրալի է թվում և բոլորովին ձեզ չի ներշնչում, սակայն այլ կերպ դուք ձեր առջև դրված նպատակներին չեք հասնի:
Կույս. Սա այն օրերից է, երբ չպետք է համաձայնվեք համատեղ համատեղ նախագծերին` մինչև որ չհամոզվեք այն բանում, որ ճիշտ եք հասկանում բոլոր նրանց, ում հետ ստիպված եք գործ բռնել և իրատեսորեն պատկերացնում եք նրանց մտադրություններն ու ապագայի պլանները: Բանն այն է, որ այսօր ձեզ մոլորության մեջ գցելը սովորականից շատ ավելի հեշտ է, և անբարյացկամները:Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների համար, կարելի է և պետք է նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Փքորիկ ուղևորությունները բարձրացնում են տրամադրությունը և նպաստում նոր ծանոթությունների հաստատմանը:
Կշեռք. Որքան էլ որ դուք այսօր ձգտեք հանգստության և կանխատեսելիության, դժվար թե դրանց կարողանաք հասնել: Օրն իր հետ բազմաթիվ անակնկալներ է բերում` գերիշխողը հաճելիներն են, սակայն նաև հիասթափություններն էլ բացառված չեն: Ֆինանսական պատկերը անբարենպաստ է, և դուք խոհեմ կգտնվեք, եթե ձգտեք նվազեցնել ծախսերը, հրաժարվեք չպլանավորված գնումներից:
Կարիճ. Այսօր լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտության ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Բոլորվին ոչ վերջին դերը կխաղա դրանում ձեր հմայքը` դուք ուղղակի դու եք գալիս նրանց, ում հետ գործ եք բռնում ինչն էլ օգնում է փոխհասկացվածության ձեռքբերմանը: Օրը հարմար է կլինի գործնական ուղևորությունների, նոր նախագծեր սկսելու, խոշոր գործարքներ կնքելու համար: Անձնական հարաբերություններում հազիվ թե որևէ էական փոփոխություններ լինեն դեպի դրականը, սակայն ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակը ձեր սրտով է:
Աղեղնավոր. Մի տխրեք, եթե ինչ-որ բան չի ընթանում այնպես, նիչպես դուք նախատեսել էիք: Այսօրվա բոլոր անակնկալներն ու անսպասելի շրջադարձերը ձեզ համար միանգամայն օգտակար կլինեն: Ժամանակին ստանալով կարևոր գործնական տեղեկություն, դուք կկնքեք բավական ձեռնտու գործարք, կամ էլ կձեռնարկեք այլ քայլեր, որոնք թույլ կտան ձեզ զգալիորեն առաջ անցնել մրցակիցներից:Մտերիմների հետ հարաբերությունները, որոնք ներդաշնակ ու ջերմ էին առավոտյան, կեսօրին կսկսեն վատթարանալ
Այծեղջյուր. Այսօր հնարավորություն կընձեռնվի ավարտին հասցնել վաղուց սկսված գործերը, և միևնույն ժամանակ էլ` ստանալ պարգև այն ջանքերի համար, որ դուք թափել եք երկար ժամանակահատվածում: Հնարավոր է հին գործնական կապերի վերականգնում, ինչը ճիշը պահին կլինի և ձեր առջև կբացի նոր հեռանկարներ: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները:Ձեր կենսական ներուժը շատ բարձր է: Կարելի է ուղևորությունների մեկնել, անգամ` եթե դրանց նպատակը կասկածելի է, իսկ շրջապատի մարդիկ` տհաճ:
Ջրհոս. Դուք հաջողությունների եք հասնում, քանի որ ցանկացած խնդրի լուծմանը մոտենում եք ստեղծագործաբար: ճիշտ է` միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել սխալներից, սակայն անգամ դրանք ձեզ օգտակար են լինում: Բոլորի համար չէ, որ հասկանալի է ձեր գործողությունների մոտիվացիան, շրջապատի մարդիկ փորձում են ձեզ խելքի բերել, ուղղորդել ավելի սովորական հունով, որը իրենց կարծիքով առավել ճիշտ ուղին է:
Ձկներ. Անսպասելի զուգադիպությունների և հանգամանքների բարենպաստ զարգացման շնորհիվ այսօր ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում: Դուք շանս կունենաք գտնելու համախոհների և նոր ընկերների, ստանալու ազդեցիկ մարդկանց հովանավությունն ու աջակցությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *